AM
22 Հունվար 2011 - 08:42 AMT

Երևանում բացվել է դիալիզի նոր կենտրոն

Երևանում բացվել է դիալիզի նոր կենտրոն, որը գործում է «Սուրբ Աստղիկ» բժշկական համալիրում` նախկին «Մալաթիա» բժշկական կենտրոնում:

Կենտրոնի բացմանը մասնակցել են առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, B braun-ի Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ երկրների, Ասիայի զարգացման պատասխաանտու Ֆրենկ Սիննինգը, նաև այլ հյուրեր արտերկրից:

1965թ. գործող «Մալաթիա» բժշկական կենտրոնը, որ ոչ մի անգամ չի վերանորոգվել այս ընթացքում, այսօր արդեն ներկայացել է բոլորովին այլ տեսքով:

2010 այս հիվանդանոցը հիմնովին վերանորոգվել է, դարձել միջազգային չափանիշներին համապատասխան կառույց` «Սուրբ Աստղիկ» անվամբ:

Բժշկական համալիրում միաժամանակ դռներն է բացել քրոնիկ և սուր երիկամային անբավարավածությամբ հիվանդների համար նոր դիալիզի կենտրոնը:

ՀՀ ԱՆ հեմոդիալիզի գծով գլխավոր մասնագետ Գագիկ Պապիկյանի հավաստմամբ Հայաստանում դիալիզի կարիք ունեցող հիվանդները 450-ն են, տարեցտարի աճում է նրանց թիվը: Ուստի, նման կենտրոնի ստեղծումը շատ արդիական էր:

Նշենք, որ հանրապետությունում քրոնիկ և սուր երիկամային անբավարավածությամբ հիվանդների բուժման համար տարբեր հիվանդանոցներ կան, հայտնում է առողջապահության նախարարության մամլո ծառայությունը: