AM
24 Հունվար 2011 - 13:05 AMT

ԵԽ Բյուրոն կդիտարկի Լեռնային Ղարաբաղի գծով ԵԽԽՎ ենթակոմիտե ստեղծելու հարցը

Լեռնային Ղարաբաղի գծով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ենթակոմիտեի գործունեության վերականգնման նախագիծը կփոխանցվի ԵԽ Բյուրո: Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն: «Վերջին նստաշրջանում մենք հանգեցինք այն եզրակացությանը, որ ենթակոմիտեի ստեղծման հարցը պետք է փոխանցվի ԵԽ Բյուրո: Այդ հարցը կքննարկվի ուրբաթ օրը` ԵԽԽՎ ընդլայնված նիստում»,- մամլո ասուլիսում ասել է Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է Trend-ը: