AM
25 Հունվար 2011 - 14:36 AMT

Հայաստանի և Արցախի զինվորական դատախազները մի շարք հարցեր են քննարկել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինվորական դատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: