Ամփոփելով 2010թ. գործունեության արդյունքները` Արդշինինվեստբանկում, ընտրեցին տարբեր անվանակարգերով սահմանված լավագույն աշխատակիցներին և լավագույն մասնաճյուղը: 2010թ. լավագույն մասնաճյուղ ճանաչված «Մասիս» մասնաճյուղի կառավարիչ Դավիթ Միրզախանյանին հանձնվեց մրցանակային գավաթը: Հատկանշական է, որ լավագույն ճանաչված աշխատակիցները ներկայացնում են ոչ միայն Երևանը, այլ նաև Հայաստանի տարբեր տարածաշրջանները:
Բոլոր նոմինանտներին հանձնվել են նաև դրամական պարգևներ: Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը նշել է. «Բոլոր յոթ անվանակարգերում հաղթողներին ընտրելու համար մանրամասնորեն վերլուծվել են բոլոր մասնաճյուղերի 2010թ. աշխատանքների արդյունքները և կիրառվել է անհատական մոտեցում յուրաքանչյուր աշխատակցի կատարված աշխատանքի նկատմամբ: Իսկ նմանատիպ խրախուսական մոտեցումը մեր աշխատակիցների կատարած աշխատանքի նկատմամբ շարունակվելու է նաև հետագայում», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:





