AM
3 Փետրվար 2011 - 10:14 AMT

Կահիրեում բանակը սկսել է ձերբակալել ցուցարարներին

Եգիպտական բանակը սկսել է ձերբակալել անկարգությունների մասնակիցներին, որոնք հավաքվել են Կահիրեի Թահրիր հրապարակում: Այդ մասին հիմա հաղորդում են ցանցային ԶԼՄ-ները` վկայակոչելով «Ալ Արաբիա» հեռուստատեսային ցանցը: Այդ հաղորդագրությունների համաձայն, հրամանը տրվել է այն բանից հետո, երբ Մուբարաքի կողմնակիցների և ընդդիմադիրների ընդհարումներում սպանվել են անկարգությունների 4 մասնակիցներ:

Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը դեռ երեկ նախազգուշացրել էր, որ բանակը վճռական միջոցների է դիմելու, եթե անկարգությունները շարունակվեն:

Հրապարակում սպանվածների թիվը հասել է 6-ի, հաղորդում է ZMAN.com-ը: