Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնի առիթով կազմակերպվում են տարբեր բարեսիրական ձեռնարկներ: Այս շրջանակներում փետրվարի 8-ին այցելություն կիրականացվի Նիկողայոս Տիգրանյանի անվան Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց: Գլխավորությամբ «Արարատ» միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի, մասնակցությամբ միության անդամների և համանուն երգչախմբի` կկատարվի Տնօրհնեքի արարողություն, կբաժանվեն նվերներ:
«Արարատ» երգչախումբը համերգային ծրագրով կներկայանա: Բնության պահպանության թանգարանում Սիմոնյան Ռիմայի քաղցրավենիք-չրերի անհատական ցուցահանդեսում ներկայացված հավաքածուն կնվիրաբերվի երեխաներին, հաղորդում է Արարատյան Հայրապետական թեմի մամլո ծառայությունը:





