Հունվարի 27-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին էր դիմել 34-ամյա Արմինե Ա.-ն և հաղորդում տվել, որ մայրը` 60-ամյա Մարո Ասլանյանը, հունվարի 26-ին, առավոտյան ժամը 11.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ փետրվարի 3-ին պարզվել է, որ 78-ամյա Պատվական Հ.-ն ս/թ հունվարի 26-ին Երևան-Արտաշատ ճանապարհին` Շահումյան գյուղի հատվածում, իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահում Մ. Ասլանյանին խեղդել է, ապա դիակը տեղափոխելով Արարատի մարզի Տափերական գյուղին հարակից դաշտ` այրել:
Որոնողական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 5-ին, Պատվական Հ.-ի մատնանշած վայրից` Արարատի մարզի Տափերական գյուղին հարակից դաշտից, հայտնաբերվել են մարդու գանգ` կիսայրված վիճակում, և կիսաայրված երկարաճիտ կոշիկներ: Պատվական Հ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:





