Ադրբեջանի նախագահի որդին` հանրապետության Պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ Իլհամ Ալիեւը այսօր խորհրդարանի արտահերթ նիստում հաստատվել է երկրի վարչապետի պաշտոնում: Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, նրա թեկնածության օգտին գրեթե միաձայն քվեարկել են նիստին ներկա իշխանամետ պատգամավորները: Նիստին չեն մասնակցել ընդդիմության ներկայացուցիչները: Միեւնույն ժամանակ միլի-մեջլիսը ընդունել է կառավարության նախկին ղեկավար Արթուր Ռասիզադեի պաշտոնաթողությունը, որն, որոշ տվյալների համաձայն, համապատասխան դիմում էր ներկայացրել դեռեւս երկու շաբաթ առաջ: Նշենք, որ Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, պետության ղեկավարի անաշխատունակության դեպքում նրա պարտականություններրը դրվում են վարչապետի վրա` մինչ նոր նախագահական ընտրությունների անցկացումը:





