AM
10 Փետրվար 2011 - 07:54 AMT

Փետրվարի 2-9-ը Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 2-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 42 դեպքից բացահայտվել է 37-ը: Արձանագրված ավազակային հարձակման` 1, կողոպուտի` 3, խուլիգանության` 4 և խարդախության 17 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 41 դեպք:

Նույն ժամանակահատվածում` նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գուղության` 8, խարդախության` 1 և ավազակային հարձակման 2 դեպք, ասվում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար. 1 մարդ զոհվել է, 35-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: