Վերջին տարիներին ՀՀ գլխավոր դատախազության կողմից մեծածավալ նպատակաուղղված աշխատանքեր են կատարվել Հայաստանում մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով դեռևս 2005թ. հունիսի 8-ի ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կազմում ստեղծվել էր առանձին ստորաբաժանում, ասվում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո հաղորդագրության մեջ:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ստեղծվել է մարդկանց առևտրի /թրաֆիքինգի/, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժին:
Դատաիրավական բարեփոխումների 2-րդ փուլում ստեղծվեց մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն, որի վրա էլ դրվեց թրաֆիքինգի փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողությունը:
Գլխավոր դատախազության հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստանը դուրս եկավ ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցներում նշվող թրաֆիկինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկրների 3-րդ խմբի ցանկից և տեղափոխեց 2-րդ խումբ, այն է` դուրս եկավ վերահսկվող երկրներկ ցանկից:
ՀՀ գլխավոր դատախազությունում կարևորվում է նաև թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև դատախազների վերապատրաստումը, գիտելիքների հարստացումը և հմտությունների ձեռք բերումը:





