Փետրվարի 16-ին տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակից գիտության և մշակույթի գործիչների, զինված ուժերի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչների, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդամների հետ: Հանդիպման նպատակն է ամփոփել 2010թ. ապրիլ ամսին մեկնարկած «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի արդյունքները, ներկայացնել 2011թ. խնդիրները:
«Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում 2010թ.-ին կատարվել է 153 այցելություն զինված ուժերի զորամասեր, կազմակերպվել է 241 դասախոսություն: Ծրագրին մասնակցել են գիտության և մշակույթի ոլորտի 127 ներկայացուցիչներ, ներգրավված են եղել գիտակրթական և մշակութային 14 հաստատություններ, հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:





