AM
16 Փետրվար 2011 - 09:23 AMT

Վահագն Հ.-ն ձերբակալվել է ավազակային հարձակման կասկածանքով

Փետրվարի 15-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Կասյան փողոցի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 25-ամյա Վահագն Հ.-ին:

Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 15.30-ին, դիմակավորված և զինված «MP-654K» գազային ատրճանակով, մուտք է գործել Կասյան փողոցի թիվ 1/1 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետ և զենքի սպառնալիքով հափշտակել 3.000.000, սակայն փախուստի պահին բռնվել է ոստիկանության ծառայողների ու տարադրամի կետի աշխատակիցների կողմից:

Ինչպես հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը, ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա փետրվարի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել Թումանյան փողոցում գտնվող մի հիմնարկություն և գողացել մենեջերի անվամբ հաշվառված «MP-654K» գազային ատրճանակ: Վահագն Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: