«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` Հայաստանի Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելով «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Սույն օրենսդրական նախագծի ընդունումը պայմանավորված է 2010 թվականի դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովի կողմից ընդունած «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելոււ մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-25-Ն օրենքի 5-րդ հոդվածի դրույթներով սահմանված` «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորմամբ եւ անհամապատասխանության վերացման անհրաժեշտությամբ: Նախագծով նախատեսվում է մաքսային օրենսգրքից հանել դրույթը, ըստ որի` Հայաստանում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաեւ` ՀՀ-ում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի մաքսային սահմանով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով:
«Գործող օրենքը միտված է բացառապես ի հաշիվ աղքատության ավելացման պետական բյուջեյի եկամուտների ավելացման գերակայության ապահովմանը եւ պարունակում է արտագաղթի ավելացման ռիսկեր, ինչպես նաեւ`սահմանափակում է ՀՀ տարածքում ջավախահայերի ազատ տեղաշարժի հնարավորությունները: Նախագծով կապահովվի մաքսային քաղաքականության իրագործման արդյունավետ կիրառումը եւ ազգային տնտեսության զարգացմանն ուղղված տնտեսական քաղաքականության խնդիրների իրագործումը, ինչպես նաեւ` ազգաբանկչության սոցիալական աջակցությունը»մճասվում է կուսակցության մամլո հաղորդագրության մեջ:





