AM
16 Փետրվար 2011 - 12:12 AMT

Շրջվել է Երևան-Գյումրի երթուղու միկրոավտոբուսը

Փետրվարի 15-ին ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.30-ի սահմաններում «ԳԱԶ-31213» մակնիշի միկրոավտոբուսը Երևան-Գյումրի ճանապարհի 105-րդ կմ-ին շրջվել է: Պատահարի հետևանքով 5 ուղևոր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն, հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը:–ԿԱ_-