Փետրվարի 15-ից տեղացած առատ ձյան եւ բքի պատճառով փետրվարի 16-ին ժամը 15:00-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզի Նիգավան, Ձորագլուխ ճանապարհները, Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզի Մադինա, Վերին Գետաշեն, Սեմյոնովկա, Շիրակի մարզի Թավշուտ, Սիզավետ, Մեծ և Փոքր Սեպասար, Լեռնագյուղ ճանապարհները:
Նշված ճանապարհահատվածներում ընդհանուր առմամբ գործարկված է 130 միավոր հատուկ տեխնիկա, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը:





