«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Նիկոլ Փաշինյանը ձգտում է պատրանք ստեղծել, թե իր նկատմամբ որոշակի սահմանափակումներ են կիրառվում: Փետրվարի 14-ին նա հայտարարել է, թե իբր իր նամակները չեն ընդունվում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Այս մասին ասվում է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի մամլո հաղորդագրութնա մեջ:
«Իրականությունից զուրկ այս հայտարարությանն ավելացրել է նաև, որ ինքը հնարավորություն չունի իր ծրարները անձամբ հանձնելու իր ներկայացուցիչ փաստաբանին կամ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Ա.Սաքունցին: Նշենք, որ դիտորդական խմբի ղեկավա Ա.Սաքունցը նշված նամակները պահանջել է ոչ աշխատանքային օր, իսկ այդ օրերին քրեակատարողական հիմնարկների համապատասխան ստորաբաժանումները չեն աշխատում և փաստացի անհնարին է նամակնեը հանձնել, քանի որ ՀՀ օրենսդրության համաձայն դրանք պետք է հաշվառվեն համապատասխան մատյանում:
Միայն հունվար ամսին դատապարտյալը վարչկազմին է հանձնվել թվով 9 նամակ, և դրանք ամբողջությամբ ընդունվել և հասցեատերերին են ուղարկվել: Այս պարագայում կարելի է միայն փաստել, որ դատապարտյալը դիտավորյալ չի հանձնում իր մոտ գտնվող մնացած նամակները, եթե այդպիսիք կան, այն պարզ պատճառով, որ պատրանք ստեղծի, թե իբր իր անձի նկատմամբ որոշակի սահմանափակումներ են կիրառվում»,-ասվում է մամլո հաղորդագրության մեջ:





