AM
17 Փետրվար 2011 - 14:18 AMT

Արդարադատությասն նախարարություն. Հասարակական դիտորդների հայտարարությունը Ն.Փաշինյանի իրավունքների խախտման մասին հիմնազուրկ է

Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հաշվետվությունն այն մասին, թե իբր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի` արտաքին աշխարհի հետ շփման` նամակագրության և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով դիմումների ներկայացման իրավունքը խախտվում է, չի համապատասխանում իրականությանը և հիմնազուրկ է:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի 14.02.2011թ. հրատապ հաշվետվությանն ի պատասպան տեղեկացնում ենք, որ դատապարտյալ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել 30.11.2010թ. և նշված քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում վերջինիս տրամադրվել է 19 տեսակցություն, որից 12-ըª փաստաբանների, 5-ըª ընտանիքի և 2-ըª Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հաuարակական վերահuկողություն իրականացնող հաuարակական դիտորդների խմբի անդամների հետ:

2010թ. նոյեմբերի 30-ից մինչ օրս դատապարտյալը 6 անգամ օգտվել է հեռախոսազանգերի իրավունքից, նշված ժամանակահատվածում դատապարտյալը ստացել է 14 հանձնուք: Դատապարտյալ Ն.Փաշինյանը նշված ժամանակահատվածում ստացել է նաև 29 ծրար և գրություն: Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկի վարչակազմին է հանձնել 14 դիմում (որոնցից մեկին կցված են եղել 8 ծրար) և 6 առանձին ծրար, որոնց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրվել է համապատասխան ընթացք:

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ստացված տեղեկության համաձայն` դատապարտյալ Ն.Փաշինյանն իր դիմումները և նամակները ոչ միշտ է հանձնում վարչակազմին, դրանք հավաքելով իր մոտ, սպասում է որ իրեն այցելեն ներպետական կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և միայն այդ ժամանակ է հանձնում դրանք, հայտարարելով, թե իբր ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը չի վերցնում իր նամակներն ու դիմումները: Այսպիսով դատապարտյալը նպատակ է հետապնդում իր անձի շուրջ պատրանք ստեղծելու, թե իբր իր նկատմամբ ապօրինություններ են կատարվում:

ՀՀ արդարադատության նախարարի կողմից տրվել է համապատասպան հանձնարարական` դիտորդական խմբի ներկայացուցիչների ներկայությամբ դատապարտյալից նամակներ չընդունելու մասին տեղեկության իսկությունը ստուգելու վերաբերյալ, որի արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ, հայտնում է ՀՀ արդարադատության մամլո հաղորդագրության մեջ: