AM
17 Փետրվար 2011 - 16:28 AMT

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011թ. պետական ծրագրին

Հայաստանի կառավարությունը փետրվարի 17-ի նիստում հավանություն է տվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011թ. պետական ծրագրին և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին։ Ծրագրի նպատակն է ժողովրդագրական բացասական միտումների կանխմանն ու իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: