Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ փետրվարի 16-ի կատարվել են մի քանի նշանակումներ:
Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը, ավարտելով հովվական ծառայությունը Գերմանիայի հայոց թեմում, ծառայության է կոչվել Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպությունումª որպես հոգևոր պատասխանատու, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը:
Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը, ով նույնպես վերադարձել է Գերմանիայի հայոց թեմից, հոգևոր սպասավորությունը կշարունակի Սուրբ Հռիփսիմե վանքում:





