AM
18 Փետրվար 2011 - 08:04 AMT

ՀՀ սփյուռքի նախարարությունում քննարկվել են Պյատիգորսկի հայ համայնքին առնչվող հարցեր

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հարավային Ռուսաստանի առաջնորդական փոխանորդ, Պյատիգորսկի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամ ավագ քահանա Հունանյանին:

Նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու 2011 թվականի ծրագրերը: Քննարկվեցին Պյատիգորսկի հայ համայնքի կրթական, մշակութային և այլ ոլորտներին առնչվող հարցեր:

Տեր Արամ ավագ քահանա Հունանյանը ներկայացրեց համայնքի ներկա վիճակը` նշելով, որ 2010թ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակության Պյատիգորսկ կատարած այցից հետո առավել ակտիվացել են համայնքի կապերը Հայաստանի հետ, նոր թափ է ստացել Հայրենիքի հետ գործակցությունը: Նա նաև նշեց, որ Պյատիգորսկի հայ համայնքը գործում է միասնական և համախմբված և ակտիվ մասնակցում է ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն տեղեկատվության ակտիվ փոխանակման և համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: