AM
18 Փետրվար 2011 - 13:25 AMT

Հիվանդանոցի նոր շենք է բացվել Արցախի Վանք գյուղում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ եւ մասնակցել բարերար Լեւոն Հայրապետյանի ֆինանսավորմամբ կառուցված հիվանդանոցի նոր շենքի բացման արարողությանը:

Բարձր գնահատելով նոր բուժհաստատության նշանակությունը Վանք գյուղի եւ շրջակա բնակավայրերի բնակչության առողջության պահպանման գործում, Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես աջակցելու համար՝ այն համարելով կարեւոր հայրենանվեր գործունեություն:

Արարողությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, կառավարության անդամներ, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: