Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը փետրվարի 18-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց 2010 թ. «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (Գնաճի հաշվետվությունը)»:
Բացի դրանից, Խորհուրդը որոշեց գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:





