AM
2 Օգոստոս 2003 - 13:50 AMT

ԲԱՔՈՒՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՋԱՆՔԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Բաքվում գնտում են, որ միջազգային կազմակերպությունները պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով բանակցային գործընթացում որոշակի արդյունքի հասնելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը Հարավային Կովկասի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիտիեի հետ հանդիպման ընթացքում: «Միջազգային հանրությունը չպետք է ելնի ստատուս-քվոյի սկզբունքից, քանի որ ունի հակամարտության կարգավորման առավել արդյունավետ մեխանիզմներ», – ընդգծել է ադրբեջանցի նախարարը: