Փետրվարի 22-ին Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի ընդլայնված կազմը կհյուրընկալի Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Հանդիպման ընթացքում նախարարը կներկայացնի անցած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ գործունեությունը, ԵՊՀ-ի և նախարարության համատեղ ծրագրերը, կպատասխանի համալսարանականների հարցերին: Բացի դրանից, կհստակեցվեն հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի պետական համալսարանի միջև ստորագրված համագործակցության նոր համաձայնագրի իրականացման գործնական կողմերը:
Միջոցառման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևներ կհանձնի ԵՊՀ-ՊՆ համագործակցության շրջանակում զորամասեր այցելության ծրագրի ամենաակտիվ համալսարանական դասախոսներին: ԵՊՀ-ն իր հերթին կպարգևատրի նախարարության այն ներկայացուցիչներին, ովքեր զգալի ներդրում են ունեցել երկու կառույցների համագործակցության ամրապնդման և զարգացման գործում, հաղորդում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:





