Տեղացած ձյան պատճառով փետրվարի 22-ի 08:45- ի դրությամբ փակ են Կոտայքի մարզի Բուժական, Զորավան ճանապարհահատվածները, Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Գեղարքունիքի մարզի Մադինա, Վերին Գետաշեն, Գեղամավան ճանապարհահատվածները: Դժվարանցանելի են Ապարանի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները` բացառությամբ Վարդենուտ, Ծաղկաշեն, Արագած, Շենավան, Արա գյուղերի: Դժվարանցանելի են նաև Լոռու մարզի Ջիլիզա, Շիրակի մարզի Ամասիա-Աշոցք,Արթիկ-Մարալիկ,Մանթաշ ճանապարհահատվածները: Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ընդհանուր առմամբ ճանապարհներին աշխատում է 154 միավոր տեխնիկա:





