Փետրվարի 23-ին Ժ.09:00-ի դրությամբ Հայաստանի բոլոր ավտոճանապարհները բաց են երթևեկության համար, բացառությամբ Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Գեղարքունիքի մարզի Մադինա ճանապարհահատվածների: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Թթուջուր, Ձորագլուխ, Երնջաթափ ճանապարհահատվածները: Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ավտոճանապարհներին աշխատում է 35 միավոր հատուկ տեխնիկա:





