Երևանի Հաղթանակի զբոսայգում տեղի է ունեցել Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված հանդիսավոր արարողություն: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներն ու վետերանները ծաղկեպսակներ են դրել հավերժական կրակի ու Անհայտ զինվորի գերեզմանին: «Այսօր մենք նշում ենք այս տոնըմեր եղբայր դաշնակիցների՝ հայ զինծառայողների հետ»,-ասել է Վյաչեսլավ Կովալենկոն: Նա հավելել է, որ շատ խորհրդանշական է, որ շքերթի ժամանակ նույն շարքում անցան ռուս և հայ սահմանապահները, ինչը խորհրդանշում է այն ճշմարիտ դաշնակցային հարաբերությունները, որոնք կան Հայաստանի ու Ռուսաստանի միջև, այդ թվում նաև ռազմական ոլորտում:
Ռուս դիվանագետը նշել է, որ ՌԴ ռազմական դոկտրինում ասվում է, որ Ռուսաստանը ոչ ոքին թշնամի չի համարում, սակայն պաշտպանվելու է ու պաշտպանելու է իր դաշնակիցներին, եթե սպառնալիք առաջանա:
Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Հայաստանի տարածքում, Գյումրիում տեղակայված է ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմակայանը, հայ-թուրքական սահմանը պաշտպանում են ռուս և հայ սահմանապահները: 2010թ. ստորագրվեց Գյումրիի ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը մինչև 2044թ. երկարացնելու մասին պայմանագիրը: Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է: Հայաստանն ու ՌԴ-ն անդամակցում են ՀԱՊԿ-ին:





