Փետրվարի 21-ին Ֆրանսիայի ԶՈւ փարիզյան սինագոգում կայացել է հայերի և հրեաների հիշատակման արարողություն, որոնք զոհվել են Ֆրանսիան ֆաշիզմից ազատագրելու պայքարում: Ֆրանսիայի ԶՈւ գլխավոր ռաբբի Հայիմ Կորսիան և Ֆրանսիայում Դիմադրության շարժման հայ մասնակիցների և վետերանների ազգային ասոցիացիայի նախագահ Անտուան Բաղդիկյանը սինագոգում հանդիպել են Հայոց ցեղասպանությունից փրկվածների, ինչպես նաև Դիմադրության տարիներին զոհված լեհերի և ռումինացիների հետնորդների հետ:
Երկու տարեց հերոսներ պատմել են իրենց անցած ուղու մասին: Նրանցից մեկը` 94-ամյա Արսեն Չաքարյանը, որը Միսաք Մանուշյանի խմբից միակ կենդանի մնացած մարդն է, երկրորդը` հրեա Ժորժ Լուանժեն է, որը 100 տարեկան է:
Արարողությանը մասնակցել են «Le Souvenir français» ասոցիացիայի նախագահ Ժերար Դելբոֆֆը, ՀԱԵ Ֆրանսիական թեմի ղեկավար եպիսկոպոս Նորվան Զաքարյանը և այլն, գրում է «Nouvelles dArménie»-ն:
1944-ի փետրվարի 21-ին Մոն Վալերյեն նավահանգստում մահապատժի է ենթարկվել Միսաք Մանուշյանը: Մանուշյանը հետմահու արժանացել է «Պատվո լեգիոնի» շքանշանի:





