AM
23 Փետրվար 2011 - 13:05 AMT

Ադրբեջանը հուսով է անդամակցել ԱՀԿ-ին 2012թ., թեև բոլորովին պատրաստ չէ դրան

Ադրբեջանը կարող անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը հաջորդ տարի: Այդ մասին «Էխո» ադրբեջանական թերթի հետ զրույցում ասել է Տնտեսական ու սոցիալական զարգացման կենտրոնի նախագահ Վուղար Բայրամովը: Ըստ նրա, աշխատանքային խմբի վերջին հանդիպումը տեղի է ունեցել տարեվերջին:

Ըստ Բայրամովի, կան խնդիրներ, որոնք խոչընդոտում են Ադրբեջանի անդամակցությանն ԱՀԿ-ին: «ԱՀԿ-ի և Բաքվի միջև բանակցություններում հիմնական արգելքը այն կարգավիճակն է, որը կունենա Ադրբեջանը կազմակերպությունում: ԱՀԿ-ն ցանկանում է ընդունել Ադրբեջանին որպես զարգացած երկիր, իսկ Ադրբեջանը ցանկանում է ստանալ զարգացող երկրի կարգավիճակ»,-ասել է նա:

Ըստ փորձագետի, «Ադրբեջանը պատրաստ չէ անդամակցել ԱՀԿ-ին, ԱՀԿ-ն նույնպես դեռևս պատրաստ չէ ընդունել Ադրբեջանին»:

Հայաստանն անդամակցում է ԱՀԿ-ին 2002 թվականից: