AM
23 Փետրվար 2011 - 14:46 AMT

Գերմանացի զինծառայողները պարգևատրվել են «Մարշալ Բաղրամյան» մեդալով

Փետրվարի 22-ին Գերմանիայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն 2010 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգեւատրված ԳԴՀ ՌՕՈւ «Ֆրիզլենդ» գնդի զինծառայողներին համապատասխան պարգեւները հանձնելու կապակցությամբ:

Մեդալները շնորհվեցին գերմանական կոնտինգենտի կազմում Աֆղանստանում հակաահաբեկչական առաքելությանը մասնակցող հայ խաղաղապահների վերապատրաստման գործում աջակցություն ցուցաբերելու համար: Պարգեւները զինծառայողներին հանձնեց Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ասվում է ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ:

Միջոցառմանը ներկա էին Բունդեսվերի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պարգեւատրված զինծառայողների հրամանատարները: