«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով նրա թեկնածության օգտին քվեարկել է 63 պատգամավոր, դեմ՝ 28-ը։
Հայկ Կոնջորյանի թեկնածությունն Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Քննարկման ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու Կոնջորյանի թեկնածությանը։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտնել էր, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, հայտնում է Արմենպրեսը:
ԱԺ մյուս փոխնախագահի պաշտոնում քննարկվելու է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը, իսկ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ըննդիմության թեկնածուն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն է։





