ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը տարօրինակ է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայերեն լեզվով ելույթը Բիշքեկում անցկացված Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։
«Նա, հավանաբար, իմացել է, որ հայերենից այլ լեզուներով թարգմանության հնարավորություն կա, և իր ելույթն արտասանել է հայերեն։ Դա հազվադեպ է, նախկինում, որքան հիշում եմ, նա հանդիպումների ժամանակ նման բան իրեն թույլ չի տվել: Դա ինձ տարօրինակ թվաց, բայց ոչ ավելին»,-ասել է Ուշակովը Life-ի թղթակից Ալեքսանդր Յունաշևին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա հավելել է, որ Փաշինյանը տիրապետում է ռուսերենին, սակայն Հայաստանում պետական լեզուն հայերենն է։





