AM
10 Սեպտեմբեր 2026 - 16:03 AMT

Պապոյանը վարդ արտադրողների հետ արտահանման հարցեր է քննարկել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսավարողների հետ, քննարկել նրանց հետ արտահանման և լոգիստիկ հարցերը:

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ջերմոցային ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, արտահանման խթանմանն ու կազմակերպմանն ուղղված պետական աջակցության գործող մեխանիզմներին։ Կողմերը քննարկել են նաև ոլորտի հետագա զարգացման և մրցունակության բարձրացման հնարավորությունները։

Առանձին ուշադրություն է դարձվել ջերմոցներում աճեցված վարդերի արտահանման լոգիստիկ և տրանսպորտային առանձնահատկություններին, մաքսազերծման գործընթացին, ինչպես նաև ոլորտին վերաբերող այլ հարցերի։

Պապոյանը կարևորել է ոլորտի անխափան և շարունակական գործունեության ապահովումը, հայկական ջերմոցային վարդերի արտահանման մրցունակության բարձրացումն ու նոր շուկաներում հայկական արտադրանքի դիրքերի ամրապնդումը։

ՌԴ-ն արգելել է ՀՀ-ից վարդերի և այլ ծաղիկների ներմուծումը: