Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 15-16-ին այցելելու է Ադրբեջան, որտեղ նախատեսված հանդիպումների ընթացքում անդրադառնալու է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։
Այցի շրջանակում Ֆիդանը բանակցություններ է վարելու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկումները նախատեսված են ինչպես երկկողմ, այնպես էլ ընդլայնված ձևաչափերով։ Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպելու է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, հայտնում է Panorama.am-ն «Անադոլու» գործակալության վրա հղումով:
Նախատեսվում է նաև Հաքան Ֆիդանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ակնկալվում է, որ այցի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կշեշտի «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական հնարավորությունը և կվերահաստատի Անկարայի աջակցությունը երկու կողմերի միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը»։





