AM
28 Փետրվար 2011 - 07:00 AMT

«Շրջադարձ» կուսակցությունը միանում է «Քվեն ուժ է» ընտրական իրավունքի պաշտպանության շարժմանը

«Շրջադարձ» կուսակցության քաղաքական խորհուրդը, գիտակցելով 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական գործընթացների կազմակերպման իրական թափանցիկության և արդարության անհրաժեշտությունը և կիսելով ՀՅԴ-ի մտահագությունները ու շրջադարձ կատարելու անհրաժեշտության զգացումը, հայտարարում է, որ «Շրջադարձ» կուսակցությունը սատարում և միանում է «Քվեն ուժ է» ընտրական իրավունքի պաշտպանության շարժմանը և պատրաստակամ է իր ուժերի սահմաններում անել հնարավոր ամեն ինչ հասնելու համար շարժման վերջնական նպատակին, հաղորդում է կուսակցության նախագահ Սիմոն Ղոնաղչյանը: