AM
28 Փետրվար 2011 - 13:49 AMT

Կենսաթոշակները Երևանում կսկսեն վճարվել մարտի 2-ից

«Հայփոստ» ՓԲԸ-ն հաղորդում է, որ մարտի 2-ից մինչև մարտի 5-ը ներառյալ կենսաթոշակները կվճարվեն «Հայփոստի» փոստային բաժանմունքներից` ժամը 9:00-ից մինչև 20:00: Մարտի 9-ից սկսած` ժամը 9:00-ից 16:00 կենսաթոշակները կառաքվեն տուն` փոստատարի միջոցով, իսկ 16:00-ից մինչև 19:00 կվճարվեն փոստային բաժանմունքներում:

Դժգոհությունների և առաջարկությունների դեպքում կարելի է զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներով` 514-666, 514-667: