44-օրյա պատերազմը սանձազերծած, ՀՀ դեմ ագրեսիայի դիմած և Արցախում էթնիկ զտում իրագործած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջան» կուսակցության ութերորդ համագումարում մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի նախկին և ներկա իշխանությունների հասցեին:
«Չի կարելի ամբողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Թեև Հայաստանի նախկին ղեկավարները՝ նրանք բոլորը, ռազմական հանցագործներ են և պետք է արժանի պատիժ կրեն»,-ասել է նա, գրում է Minval.az-ը:
Նա հավելել է, որ «Հայաստանի ներկայիս իշխանությունները տարածքային պահանջներ էին ներկայացնում»:
«Նրանք փորձում էին վիրավորել ադրբեջանական ժողովրդին, իրենց անտեղի և անտակտ հայտարարություններով վիրավորում էին ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ «երբեք չպետք է մոռանան» դա։





