AM
1 Մարտ 2011 - 11:50 AMT

ՀԵԻԱ-ն իրականացնում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների հասարակական դիտարկում

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ ողջ տարածքում իրականացնում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ ծրագիրը:

Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել ՀՀ ՔԿԱԳ տարածքային գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում առկա հնարավոր բացերն ու կոռուպցիոն ռիսկերը, բարելավել նշված մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակը` կոռուպցիոն և այլ բացասական երևույթները նվազեցնելու ճանապարհով: Ծրագրի ամփոփումից հետո կներկայացվի դրանց վերացմանն ուղղված համապատասխան համակարգային և ընթացակարգային առաջարկություններ: Ծրագրի հիմնական նպատակն է նաև նպաստել այդ ոլորտում ՀՀ քաղաքացիների իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը: Այսօրվանից սկսած ծրագրի դիտորդները այցելելու են ՔԿԱԳ տարածքային բաժիններª դիտարկելու վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունները և արձանագրելու հնարավոր խախտումները, հաղորդում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան: