AM
1 Մարտ 2011 - 13:00 AMT

ՀՀ ՊՆ-ն ազգային խորհրդանիշներով զինվորական համազգեստի և տարբերանշանների դիզայնի մրցույթ է հայտարարել

Հայաստանի պաշտպանության նախարարությունում մարտի 1-ին կայացել է ազգային խորհրդանիշներով զինվորական համազգեստի և տարբերանշանների դիզայնի համար հայտարարված մրցույթի գնահատող հանձնաժողովի անդրանիկ նիստը: Պաշտպանության նախարարությանը ներկայացված 14 առաջարկություններից հանձնաժողովը առաջին փուլում ընտրել է տասը, որոնցից լավագույնները ընտրվելու են հաջորդ փուլերում, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: