Ռուսաստանի աջակցությամբ 2020-2022 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն այսօր ևս արդիական են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«2020-2022 թվականներին ռուսական կողմի աջակցությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները (Ադրբեջանի և Հայաստանի հետ — խմբ․) արդիական են նաև այսօր», – ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Դիվանագետը նշել է, որ ստեղծված իրավիճակում կարևոր է հավասարակշռված որոշումների և փոխադարձ վստահության ամրապնդման միջոցով ապահովել խաղաղ գործընթացի անշրջելիությունը։
«Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափն ի սկզբանե ուղղված էր հենց այդպիսի բարդ խնդիրների լուծմանը՝ չվնասել կողմերից որևէ մեկի շահերը և հասնել փոխընդունելի փոխզիջումների», – ընդգծել է դեպարտամենտի տնօրենը։





