AM
9 Հոկտեմբեր 2026 - 18:21 AMT

Լուկաշենկոն՝ կատակով Փաշինյանին․ Մեզանից ոչ մի տեղ չես փախչի

Թուրքմենստանում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման պաշտոնական լուսանկարման արարողության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատակով դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ուր պետք է փախչի, մեզանից ոչ մի տեղ չես փախչի»,-ասել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Արարողության ժամանակ Հայաստանի վարչապետը կանգնած է եղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: