AM
20 Հոկտեմբեր 2026 - 12:16 AMT

Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն ծանրորդ

Ալբանիայում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի երիտասարդական հավաքականը հավաքած միավորներով զբաղեցրել է 3-րդ տեղը, իսկ մինչև 23 տարեկանների ազգային թիմը՝ 4-րդ հորիզոնականը։

Երիտասարդների 75 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճած Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է ամբողջ մրցաշարի լավագույն մարզիկ, հայտնում է Ծանրամարտի ֆեդերացիան:

Երիտասարդների տարիքային խմբում Հայաստանի ներկայացուցիչներն արձանագրել են հետևյալ արդյունքները.

  • 65 կգ՝ Դավիթ Առաքելյանը պոկում վարժությունում նվաճել է արծաթե մեդալ։
  • 70 կգ՝ Սամվել Մարտիրոսյանն արժանացել է բրոնզե մեդալի։
  • 75 կգ՝ Նարեկ Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։
  • 85 կգ՝ Նարեկ Մկրտչյանը նվաճել է բրոնզե մեդալ։
  • 95 կգ՝ Վալերիկ Մկրտչյանը պոկում վարժությունում արժանացել է արծաթե մեդալի։
  • 77 կգ՝ Աննա Ամրոյանը պոկում վարժությունում նվաճել է բրոնզե մեդալ։
  • 86 կգ՝ Էմմա Պողոսյանը դարձել է առաջնության ոսկե մեդալակիր։

Մինչև 23 տարեկանների պայքարում Հայաստանի ծանրորդները նույնպես մեդալային արդյունքներ են գրանցել։

  • 60 կգ՝ Սեյրան Խուդանյանը նվաճել է բրոնզե մեդալ։
  • 57 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյանն արժանացել է ոսկե մեդալի։
  • 75 կգ՝ Տիգրան Կարապետյանը դարձել է արծաթե մեդալակիր։
  • 85 կգ՝ Մարտին Պողոսյանը նույնպես նվաճել է արծաթե մեդալ։

Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցումներին մասնակցել է ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Թիմի երկրորդ մարզիչը Վահրամ Գևորգյանն է։ Մինչև 23 տարեկանների հավաքականի մարզչական աշխատանքները ղեկավարել է Դավիթ Մուրադյանը։