Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է վերգետնյա գազատարը, ինչի պատճառով հոկտեմբերի 23-ի առավոտից մի շարք հասցեներում դադարեցվել է բնական գազի մատակարարումը, հայտնում է «Գազպրոմ Արմենիան»:
Մասնավորապես, բնական գազի մատակարարումը դադարեցվել է Կոմիտասի, Սևակի, Աբովյան և Եղվարդեցոց փողոցների, ինչպես նաև Սալորանոց և Արայի թաղամասերի գազասպառողների համար։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։





