AM
23 Հոկտեմբեր 2026 - 16:29 AMT

Երևանում ավտոբուսի վթարից տուժած հնդիկներից 7-ն արդեն դուրս է գրվել

Երևանում «Hyundai» մակնիշի ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով տուժած օտարերկրացիներից 7–ն արդեն դուրս է գրվել։ Այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ղեկավար Դավիթ Կարապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրանք բոլորն օտարերկրացիներ են:

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի առավոտյան՝ ժամը 09։00-ի սահմաններում։ Ավտոբուսի կողաշրջման հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 11 մարդ, որոնք տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ։

«Տուժածներից 7-ը տեղափոխվել է «Երևան» ԲԿ։ Բոլորն ազգությամբ հնդիկ են։ Ավտովթարից տուժածներից որևէ մեկը լուրջ վնասվածք չի ստացել, առաջին օգնություն է ցուցաբերվել բոլորին, և նրանք դուրս են գրվել»,– նշել է Կարապետյանը։

Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Նրանք բուժում են ստանում հիվանդանոցի տարբեր բաժանմունքներում, իսկ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն և բավարար։ Նրանք ևս ազգությամբ հնդիկներ են։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ «Hyundai» ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչից հետո կողաշրջվել է։ Վնասվածքներ ստացած ուղևորներին տեղափոխել են մայրաքաղաքի երկու բուժհաստատություն։ Նրանց մի մասը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, իսկ մյուսները տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն», որը հայտնի է նաև որպես «Երևան» բժշկական կենտրոն։