AM
24 Հոկտեմբեր 2026 - 12:57 AMT

Հայտնի է ծանրամարտի աշխարհի առաջնությանը ՀՀ-ից մասնակիցների կազմը

Չինաստանում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն տղամարդկանց և կանանց հավաքականները։

Մրցումները կանցկացվեն հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը՝ Չինաստանի Նինբո քաղաքում։

Ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն ընդհանուր առմամբ 13 մարզիկ, որոնցից ութը կներկայացնեն տղամարդկանց, իսկ հինգը՝ կանանց հավաքականը։

Տղամարդկանց հավաքականում ընդգրկվել են հետևյալ ծանրորդները՝ ըստ քաշային կարգերի.

  • 65 կգ՝ Գառնիկ Չոլաքյան
  • 75 կգ՝ Գոռ Սահակյան, Տիգրան Կարապետյան
  • 85 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան, Մարտին Պողոսյան
  • 95 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան
  • 110 կգ՝ Գարիկ Կարապետյան
  • +110 կգ՝ Վարազդատ Լալայան

Տղամարդկանց ազգային հավաքականը մրցաշարին կմասնակցի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանի ղեկավարությամբ։ Մարզչական շտաբում ընդգրկված է նաև երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանը։

Կանանց հավաքականի կազմում աշխարհի առաջնությունում հանդես կգան․

  • 57 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան
  • 77 կգ՝ Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան
  • 86 կգ՝ Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան

Կանանց ընտրանու գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, իսկ երկրորդ մարզչի պարտականությունները կատարում է Տարոն Թովմասյանը։

Առաջնությունը վարկանիշային է լինելու 2028-ի Օլիմպիական խաղերի համար: