Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը պարտություն է կրել աշխարհի առաջնության երկրորդ գոտեմարտում:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընթացող աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի երկրորդ գոտեմարտում Ամոյանը մրցել է Ղազախստանի ներկայացուցիչ Մերեյ Մաուլիտկանովի հետ ու զիջել 2:4 հաշվով, հայտնում է Արմենպրեսը:
Ամոյանը իրավունք կստանա պայքարելու մեդալի համար, եթե ղազախ ըմբիշը դուրս գա ԱԱ-ի եզրափակիչ:
Առաջին գոտեմարտն Ամոյանն անցկացրել էր Սերգեյ Կուտուզովի դեմ։ Գոտեմարտն ավարտվել է 1։1 հաշվով, սակայն հաղթանակը շնորհվել էր հայ ըմբիշին, քանի որ հանդիպման առաջին միավորը վաստակել էր հենց Ամոյանը։





