Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հայաստանի մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ։ Այդ մասին տեղեկացրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է Panorama.am-ը:
«Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 24-ի առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել Արթիկ համայնքում կուսակցության առաջադրած համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանին, ինչպես նաև նրա թիմի մի քանի անդամների։
Միաժամանակ, «Հրապարակի» տեղեկությունների համաձայն, առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել նաև «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներ, որոնց թվում են եղել կուսակցության անդամներ և ավագանու թեկնածուներ։





