ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հոկտեմբերի 25-ին մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:
Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ ընդհանուր առմամբ ընտրությանը մասնակցել է 188,514 քաղաքացի:
«Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը, հայտնում է «Ազատությունը»:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 85․95 տոկոսը կամ 23 հազար 729 ձայն։ ՀՅԴ-ն ստացել է ձայների 10.59 տոկոսը կամ 2925 ձայն, իսկ «Նոր դարաշրջան» կուսակցությունը՝ 3․43 տոկոսը կամ 948 ձայն, հայտնում է Արմենրեսը:
Արմավիրի մարզի Արաքս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է ձայների 71․95 տոկոսը կամ 6257 ձայն, իսկ «Արդարություն» դաշինքը՝ 28․02 տոկոսը կամ 2437 ձայն։
Արմավիրի մարզի Արմավիր համայնքում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրված միակ ուժն էր, իշխող ուժի օգտին քվեարկել է մասնակիցների 96․07 տոկոսը կամ 13395 մարդ, դեմ է քվեարկել 3․43 տոկոսը կամ 479 մարդ։
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունների «Համերաշխություն» դաշինքը ստացել է ձայների 81․71 տոկոսը կամ 10380 ձայն, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 10․81 տոկոսը կամ 1374 ձայն, «Հայկական քվե» կուսակցությունը ստացել է ձայների 7․46 տոկոսը կամ 948 ձայն։
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 67․61 տոկոսը կամ 12320 ձայն, «Մեր համայնք» կուսակցությունը ստացել է ձայների 16 տոկոսը կամ 2971 ձայն, ՀՅԴ-ն ստացել է ձայների 11․28 տոկոսը կամ 2053 ձայն, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4,81 տոկոսը կամ 878 ձայն։
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում նույնպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրված միակ ուժն էր։ Կուսակցության օգտին քվեարկել է մասնակիցների 93․78 տոկոսը կամ 9530 մարդ, դեմ է քվեարկել 5․68 տոկոսը կամ 578 մարդ։
Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ձայների մեծամասնությունը ստացել է «Գործարար» կուսակցությունը՝ 41․54 տոկոս կամ 5506 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 35․32 տոկոսը կամ 4681 ձայն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 19․68 տոկոսը կամ 2609 ձայն։
Կոտայքի մարզի Գառնի համայնքում ՔՊ-ն կրկին առաջադրված միակ ուժն է եղել և ստացել է մասնակիցների ձայների 94․23 տոկոսը կամ 3235 ձայն, դեմ է քվեարկել 5․38 տոկոսը կամ 185 մարդ։
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում ՔՊ-ն ստացել է ձայների 84․56 տոկոսը կամ 2460 ձայն, իսկ ՀՅԴ-ն՝ 15․43 տոկոսը կամ 449 ձայն։
Կոտայքի մարզի Հրազդան համայնքում ՔՊ-ն ստացել է ձայների 90․82 տոկոսը կամ 17 հազար 195 ձայն, ՀՅԴ-ն՝ 9,16 տոկոսը կամ 1736 ձայն։
Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ևս ՔՊ-ն եղել է առաջադրված միակ ուժը՝ ստանալով ձայների 92․34 տոկոսը կամ 10838 ձայն։ Դեմ է քվեարկել 7․06 տոկոսը կամ 829 մարդ։
Շիրակի մարզի Արթիկ համայնքում ՔՊ-ն ստացել է ձայների 74․79 տոկոսը կամ 13,067 ձայն։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստացել է 10,53 տոկոսը կամ 1840 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 8․84 տոկոս կամ 1545 ձայն, իսկ «Հայրենիք» կուսակցությունը՝ 5․82 տոկոս կամ 1017 ձայն։
Սյունիքի մարզի Գորիս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Գործարար» կուսակցության «Համերաշխություն» դաշինքը ստացել է ձայների 93․57 տոկոսը կամ 13,959 ձայն, «Ապրելու քվե» դաշինքը ստացել է ձայների 6․41 տոկոսը կամ 957 ձայն։
Սյունիքի մարզի Մեղրի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 71․83 տոկոսը կամ 3407 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է ձայների 18․82 տոկոսը կամ 893 ձայն, Հայաստանի եվրոպական կուսակցությունը ստացել է ձայների 5․33 տոկոսը կամ 253 ձայն, իսկ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը՝ 3․98 տոկոս կամ 189 ձայն։
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ն ստացել է ձայների 48․06 տոկոսը կամ 7382 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 46․86 տոկոսը կամ 7197 ձայն, «Նոր դարաշրջան» կուսակցությունը՝ 5․07 տոկոս կամ 779 ձայն։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 92․76 տոկոսը կամ 2615 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 7․20 տոկոսը կամ 203 ձայն։
Վայոց ձորի մարզի Վայք համայնքում ևս «Քաղաքացիական պայմանագիր»-ը առաջադրված միակ ուժն էր՝ ստանալով ձայների 96․11 տոկոսը կամ 4186 ձայն։ Դեմ է քվեարկել 3․39 տոկոսը կամ 148 մարդ։
Տավուշի մարզի Դիլիջան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 76․ 27 տոկոսը կամ 4822 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 16.24 տոկոսը կամ 1027 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 7.45 տոկոսը կամ 471 ձայն։
Տավուշի մարզի Իջևան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 86․12 տոկոսը կամ 10,403 ձայն, իսկ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ 13․85 տոկոսը կամ 1637 ձայն։
Մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել նաև Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։ Այս համայնքներում արդյունքների վերաբերյալ տվյալներ ԿԸՀ-ն դեռևս չի հրապարակել։
Հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնն օպերատիվ կերպով արձագանքել է 42 տարբեր իրավիճակի՝ ապահովելով առաջացած խնդիրների ուսումնասիրությունն ու լուծումը։ Այդ մասին հայտնլ է ԿՀ-ն:
Արագ արձագանքման անհրաժեշտություն առաջացրած դեպքերի մասին տեղեկությունները ստացվել են սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում տարածված հրապարակումներից, ինչպես նաև հեռախոսազանգերի միջոցով փոխանցված ահազանգերից։
«Իրավիճակային վերլուծության կենտրոնի կողմից ուսումնասիրված իրավիճակները հիմնականում վերաբերել են ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրներին, քվեարկության սենյակում տեղադրված տեսախցիկների հետ կապված տեխնիկական խնդիրներին, քվեարկության կարգին վերաբերող տարբեր հանգամանքների, որոշ դեպքերում ընտրողին պարզաբանվել է քվեարկության կարգը, ներկայացվել է, թե որոնք են համարվում անձը հաստատող փաստաթղթեր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշված բոլոր դեպքերը դիտարկվել են որպես անհապաղ միջամտություն և լուծում պահանջող իրավիճակներ։ Դրանց կապակցությամբ իրականացվել են անհրաժեշտ գործողություններ՝ քաղաքացիների ընտրական իրավունքի լիարժեք իրացումն ապահովելու և քվեարկության գործընթացում առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով։
Քվեարկության օրվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է ընդհանուր առմամբ 5 դիմում։ Միաժամանակ, 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, ժամը 20։00-ի դրությամբ, գրանցվել է ևս մեկ դիմում։





