AM
26 Հոկտեմբեր 2026 - 11:04 AMT

ՆԳՆ․ ՏԻՄ ընտրություններում խախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել

Հոկտեմբերի 25-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների ընթացքում Ներքին գործերի նախարարությունը ստացել է ենթադրյալ իրավախախտումների մասին 35 հաղորդում: Դրանք ստուգման փուլում են:

Առերևույթ 5 դեպքով՝

քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1,

ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու՝ 1,

մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 3,

կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․

Քվեարկության օրը ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 277 անձ, ևս 100 դիմում մերժվել է։

Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել են 172 անձ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 22 զանգ։

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 14 քաղաքացու, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում խորհրդատվություն է տրամադրվել 230 քաղաքացու:

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 21 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ ընդհանուր առմամբ ընտրությանը մասնակցել է 188,514 քաղաքացի:

«Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։