Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երրորդ ներկայացուցիչը` Գևորգ Թադևոսյանը դուրս է եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:
Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 87 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Գևորգ Թադևոսյանը մրցել է Նորվեգիան ներկայացնող Էքզաուս Մուկուբուի հետ ու առավելության հասել 10:4 հաշվով, հայտնում է Արմենպրեսը:
Ավելի վաղ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը:





